Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ Անկարան ու Իսրայելը դատապարտված չեն հակամարտության. նա կոչ է արել թույլ չտալ երկու երկրների միջև հռետորաբանության հետագա սրում։ «Կարծում եմ՝ բացահայտ հակամարտության որևէ պատճառ չկա»,- ասել է Ֆիդանը։               
 

Հայաստանում նշանակված քարոզիչների որակն ու մակարդակը պետք է փոխվի

Հայաստանում նշանակված քարոզիչների որակն ու մակարդակը պետք է փոխվի
11.08.2024 | 08:40

Ինչպե՞ս կարելի է, ատելություն քարոզելով խոսել քաղաքակրթական արժեքներից, խոսել արևմտյան արժեքների կատարելության մասին, երբ դու քեզ պահում ես որպես շարքային ստահակ, ինչպես «հին հայերենում» են ասում՝ շարքային աբիժնիկ։ Ընդ որում, նույնը վերաբերում է Ռուսաստանի շահերի պաշտպանությամբ զբաղվողներին։

Հայաստանում կա մեկ շահ՝ հայկական շահ, կա մե՛կ արժեք՝ հայկական արժեք, ու նախ սովորեք հայկականը պաշտպանել։

Եթե Արևմուտքը կամ Ռուսաստանը իսկապես ցանկանում են Հայաստանում ունենալ համախոհներ, ապա նախ Հայաստանի նկատմամբ վերաբերմունքը պետք է փոխվի, իսկ հետո՝ Հայաստանում նշանակված քարոզիչների որակն ու մակարդակը։

Արա Պողոսյան

Դիտվել է՝ 4942

Մեկնաբանություններ